Գլխավոր

Սեղմ Ժամկետներ

Հասանելի Գներ

Բարձր Որակ

Բարի Գալուստ

Վեբ կայքը դա ցանկացած ընկերության այցեքարտն է։ Եվ կարևոր չէ՝ խոսքը գնում է կորպորատիվ կայքի, այցեքարտ կայքի, թե ինտերնետ խանութի մասին, քանի որ ձեր կայքը՝ դա ձեր դեմքն է, և ուրեմն ձեր հաճախորդները, և ձեր մրցակիցները ձեզ կճանաչեն առաջին հերթին ձեր կայքով։ Այդ իսկ պատճառով այս գործը պետք է վստահել մասնագետներին։ Մենք ունենք մեծ փորձ կայքերի նախագծման, և պատրաստման մեջ։ Աշխատում ենք ինչպես հայաստանյան այնպես էլ արտասահմանյան հաճախորդների հետ։ Կայքերի պատրաստումից զատ իրականացնում ենք մարքետինգային վերլուծություն՝ ձեր բիզնեսի և կայքի համար, որը կօգնի առաջ խախացնել ձեր բիզնեսը համացանցում։

Մեր առաջարկները

վեբ կայքերի պատրաստում

Մենք առաջարկում ենք կայքերի պատրաստման ամբողջական փաթեթ։ Ձեր կայքի համար բոլոր անհրաժեշտ ծառայությունները կլինի մեկ տեղում։ Կայքը կպատրաստվի ըստ ձեր նախագծի պահանջների՝ դուք չեք վճարի ավելորդ ծառայությունների համար։ Կայքերը պատրաստում ենք ժամանակին ըստ պայմանավորված ժամանակցույցի։ Մենք ունենք մասնագիտական թիմ, որը կմշակի ձեր պահանջներին համապատասխան կայք։ Մեր հաճախորդներին առաջարկում ենք տարբեր բարդության կայքեր՝ սկսած տիպային դիզայնով և ֆունկցիոնալով կայքերից, որոնց ստեղծման վրա գնում է մինիմալ ժամանակ և ծախսեր, և վերջացրած ունիկալ դիզայնով և ֆունկցիոնալով կայքերի՝ ըստ ձեր պահանջների։ Պատվիրելով կայք մեր մոտ դուք նաև կստանաք 6 ամիս անվճար տեխնիկական աջակցություն, ինչպես նաև կանցկացնենք տեխնիկական դասընթացներ, որի շնորհիվ հեշտությամբ կկարողանաք կատարել ավելացումներ և թարմացումներ ձեր կայքում։ Ունենք առջարկների ճկուն համակարգ, որտեղ անպայման կգտնեք ձեր պահանջներին համապատսխան փաթեթ։ Ավելի մանրամասն կարող եք ծանոթնալ՝ ծառայություններ էջում։

Մեր գործերը

Մեր կատարած վերջին աշխատանքները

Գրավիչ դիզայն

Մենք ունենք դիզայներների թիմ, ովքեր կստեղծեն հետաքրքիր և նորաոճ դիզայն, հաշվի առնելով ձեր նախասիրությունները։ Մենք ստեղծում ենք հարմար նավիգացիայով, և հետաքրքիր ներկայացմամբ դիզայն։ Դիզայնը ադապտացնում ենք տարբեր էկրանների համար, և կայքին ավելի պրոֆեսիոնալ և գեղեցիկ տեսք հաղորդելու համար պատրաստում ենք ֆունկցիոնալ և գրավիչ սլայդերներ։ Եթե ունեք պատրաստի լոգո, մենք կկառուցենք կայքը, հաշվի առնելով լոգոյի գունային գաման և կառուցվածքը։ Մենք պատրաստում ենք նաև ֆլայերներ, պրեզենտացիաներ և այցեքարտեր, ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ մեր գործերը էջում։

ֆունկցիոնալություն

Վեբ կայքերը պատրաստում ենք, օգտագործելով ներկա պահին գործող բոլոր վեբ տեխնոլոգիաները և վեբ լեզուները։ Հիմնականում որպես կայքի CMS(կառավարակետ) օգտագործում ենք WordPress համակարգը, քանի որ այն ներկա պահին ամենատարածված CMS-ն է՝ անընդհատ թարմացվում և կատարելագործվում է։ Ներկա պահին շուկայում՝ սա կայքերի պատրաստման ամենահարմար լուծումներից մեկն է։ Սակայն ըստ հաճախորդի ցանկության, մենք կարող ենք օգտագործել այլ CMS համակարգեր կամ ստեղծել սեփականը, որը ամբողջական կհարմարեցվի ձեր կայքի պահանջներին։ Ինտերնետ խանութներում ներդնում ենք նաև վճարային համակարգեր և օնլայն դրամապանակներ։ Հայաստանյան հաճախորդների համր կայքին կցում ենք ARCA վճարային պրոցեսինգը՝ բանկային քարտերով վճարումը ապահովվելու համար։ Ավելի մանրամասն դիտեք՝ ծառայություններ էջում

Կայքի պատրաստման ընթացքը

null

Տեխնիկական և ֆունկցիոնալ հատվածի նախագծում

null

Դիզայնի պատրաստում

null

Կայքի ծրագրավորում և կառուցում

null

Թեստավորում

null

Կոնտենտի ավելացում

null

Կայքի հանձնում

Ունե՞ք հարցեր, գրեք մեզ